Մամուլը օրերս նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես 50 հազար դրամով գնվել է ՀԷԿ, որի տնօրեն է դարձել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։
«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, իրենց պատկանող՝ Մարց գետի վրա գործող ՀԷԿ-ը վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն՝ աչաջուրցի 20-ամյա Յուրի Քոքոբելյանին։ Նույն օրն այդ ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել միայն 2018-ի հեղափոխությունից հետո։ ՀԷԿ-ը, Խաչատուր Քոքոբելյանի 20-յա եղբորորդուն վաճառվել էր 50 հազար դրամով։
Յուրի Քոքոբելյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այդ ՀԷԿ-ը աշխատել է ոչ ամբողջ հզորությամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ունեցել է վարկային պարտավորություններ, որ չի կարողացել կատարել։ Բանկի, ՀԷԿ-ի նախկին սեփականատիրոջ և Յուրի Քոքոբելյանի միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարք, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը:
Քոքոբելյանը նշում է․ «Ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահված գործառույթները»։
Իհարկե` հարցեր շատ են առաջանում և գլխավորը՝ ինչու են որոշել տնօրեն նշանակել Նիկոլ Փաշինյանի եղբորը, այն էլ մի ընկերության, որը չի կարողացել աշխատել, ունեցել է շուրջ 2,5 մլն դոլարի պարտավորություններ։ Եթե հնարավոր չի եղել այդ ՀԷԿ-ը աշխատացնել այնպես, որ միլիոնավոր դոլարների պարտավորությունը փակի, ինչո՞ւմ է վստահությունը, որ հիմա հնարավոր կլինի։ Գուցե վստահությունը նոր տնօրենի ազգանվան մե՞ջ է։ Արդյո՞ք Արմեն Փաշինյանը տնօրեն չի նշանակվել, որպես երաշխավոր, որ այդ թերի գործող բիզնեսը կծաղկի։ Բնականաբար, որպես երաշխիք էլ ներկայացվել է եղբոր վարչապետ լինելու փաստը։
Փաստերի ստուգման հարթակը օրերս հրապարակել էր փաստեր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ ընդամենը հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած եղբայր Արմեն Փաշինյանը միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։
Նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրեն։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։
Արմեն Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։
Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։
Նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը:
Ստացվում է, որ Հեղափոխության արդյունքում մեր երկրում ի հայտ է եկել մի տաղանդավոր մենեջեր, որը մինչ այդ անտեսված էր ու ստիպված գնացել էր Ռուսաստան՝ խոպան։ Հիմա վերադարձել է Հայաստան և օգտագործելով ազգանունը` փող է աշխատում՝ այլ ազգանուններով ղեկավարներ ունեցող ու բանկրոտի հասած բիզնեսներին «երկրորդ կյանք» տալով։
Հունիսի 27-ի առցանց մամուլի ասուլիսում Նիկոլ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ եղբայրը մեկ տարում 4 ընկերության տնօրեն է։ Հարց էին ուղղել, թե արդյո՞ք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման տպավորություն չի թողնում։ Ասաց, թե իր եղբայրն ընդամենը տնօրեն է։ «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում, 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել․ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, և էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետև դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որը իրար հետ փոխկապակցված գործում է, և նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»։
Իհարկե՝ Փաշինյանը ստում էր, որովհետև ընկերությունների խմբի մասին չէ խոսքը իր եղբոր պարագայում, այլ՝ առանձին ընկերությունների։ Իսկ վերջին գործարքն է՛լ ավելի պատկերավոր է․ մարդ ունեցել է ՀԷԿ, վերցրել է վարկ, որպեսզի տեխնիկապես ապահովի գործունեությունը, ՀԷԿ-ը չի բերել այն եկամուտը, որով հնարավոր կլիներ կատարել բանկի առջև պարտավորությունները։ Այդտեղ հայտնվում է X անձնավորությունը, ասում է՝ Ես կարող եմ, տուր ինձ ՀԷԿ-ը, կաշխատեցնեմ, բանկի առջև պարտավորություններն էլ կկատարեմ։ Սեփականատերը, հանձնում է իր ՀԷԿ-ը պարտքերով հանդերձ, արդեն նոր սեփականատերը, վերցնում է, տնօրեն է նշանակում, ոչ ավել ոչ պակաս երկրի բարձրագույն ղեկավարի հարազատ եղբորը, ու պատկերացրեք՝ վստահ է, որ գործերը լավ են լինելու։
Հարց է առաջանում, իհարկե, իսկ Արմեն Փաշինյանը միայն տնօրե՞ն է աշխատելու, թե՞ փաստացի սեփականատերն է կամ փայատերը, ինչպես սիրում էր սրան-նրան ասել Նիկոլ Փաշինյանը։ Այդ ինչպե՞ս է լինում, որ ոչնչով հայտնի Արմենը, ստացվում է, այնպիսի տաղանդաշատ է, որ բանկրոտի եզրին հայտնված ընկերություններ են մասնավորեցվում, որը ինքը հերոսաբար պետք է փրկի սննկացումից և սարքի եկամտաբեր բիզնես։
Ուզում եք բիզնեսը ծաղկի՞, տնօրեն նշանակեք Փաշինյան ազգանուն ունեցողի

Աղբյուրը՝ yerevan.today