Քաղաքական

14.07.2022 14:16


Այսուհետ տեսանկարահանող սարքերով քաղաքացիներին կտուգանի պետական կառույցը

Այսուհետ տեսանկարահանող սարքերով քաղաքացիներին կտուգանի պետական կառույցը

Կառավարությունը հուլիսի 14-ի նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ կազմակերպությունը տեխնիկական միջոցների կիրառմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Ընդ որում՝ հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այն գործառույթը, որն իրականացնում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում ՊՈԱԿ-ի միջոցով:

«Ինչո՞ւ ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ է, ու մեր հիմնական խնդիրն էր՝ արդյո՞ք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել։ Բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն»,-նշեց նա:

Աղբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը