Կրթության բնագավառում աշխատող 17 հազ. ադրբեջանցիներ աշխատանքից կազատվեն
Ադրբեջանում սկսվել է երկրի միջնակարգ դպրոցներում դասավանդող 65-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքից ազատելու գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Միսիր Մարդանովը։ Ըստ նրա խոսքերի` ակնկալվում է, որ շուրջ 17 հազ. մարդ աշխատանքից կհեռանա։
Միաժամանակ նշվում է, որ դա մեկօրյա գործընթաց չէ, և այդ մարդիկ աշխատանքից աստիճանաբար կհեռացվեն։ Այս որոշումը, ըստ Ադրբեջանի իշխանությունների, նպատակ ունի սերնդափոխություն իրականացնել կրթական համակարգում աշխատողների շարքերում։