Մեկնաբանություն

14.07.2022 13:43


Թուրքական ելք

Թուրքական ելք

2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծվեց «Ելք» դաշինքը։ Իրար հայհոյող հաճախորդներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշինք կազմեցին, ավելի ճիշտ՝ նրանց լցրեցին մի ամանի մեջ ու բերեցին դաշինքային դաշտ։ Դաշինքի մաս կազմեց նաև մեկ այլ հաճախորդ Արամ Սարգսյանը, ով մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր է աշխատում ու իր այդ մասնագիտությամբ քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվում։

Տարբեր էին «Ելք» դաշինքի մաս կազմած դեմքերի ու կուսակցությունների անցած ճանապարհները հաճախորդաց հարեմում, բայց բոլորին միավորում էր մեկ բան՝ սրանք, այսպես կոչված, արևմտամետ էին, տարիներ շարունակ աչքի էին ընկել հակառուսական քարոզով ու հանդես եկել հայ–ռուսական հարաբերությունների դեմ, Արցախի ու արցախցիների դեմ կատաղի քարոզ էին տարել (այդ «գործում» մասնագիտացած էին հատկապես Նիկոլն ու Արամը), թուրքամետ գիծն էին գովերգել, Արցախը համարել ադրբեջանական։ Այս ամենը հուշում է, որ սրանք ոչ միայն ու ոչ այնքան այն օրերի իշխանությունների, որքան դրսի ուժերի հաճախորդներն էին, այսինքն՝ կրկնահաճախորդներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլի, Էդմոնի, Արամի վարքագծի և նրանց արած քարոզի հիմնական շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն էին, կարելի է գրեթե 100 տոկոսով պնդել, որ «Ելք» դաշինքն առավելապես թուրքական նախագիծ է եղել՝ այդտեղից բխող բոլոր եզրակացություններով։ Ամբողջ ճշմարտությունն այս մասով, իհարկե, հնարավոր կլինի պարզել իշխանափոխությունից հետո, բայց մի շարք փաստեր համադրելով ու վերլուծելով տեղի ունեցածը՝ թուրքական հետքը «Ելք» դաշինքում ակնհայտ է դառնում։

Դաշինքի շարքային անդամները, բնականաբար, չեն մտածել այդ մասին ու տեղյակ չեն եղել, թե ինչն ինչոց է՝ համոզված լինելով, որ լավ գործով են զբաղվում։ Բայց դա արդեն էական չէ։

Էականն այն է, որ «Ելք» դաշինքի մաս կազմող վերը նշված երեքը շարունակում են այն, ինչի համար ստեղծվել են՝ թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկելու։ Մեկը դա անում է վարչապետի կարգավիճակով (Նիկոլը հիմնական գծի պատասխանատուն է ու գործիքը), մյուսը՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի (սրա վրա դրված է Նիկոլի արածների գովերգումը ու էժանագին քարոզը), երրորդը՝ անպաշտոն դիշովկի։ Վերջինս ուրախ է, որ մեր Շուշին հանձնելու և իր եղբոր արձանը պղծելու գնով կարելի է քիրվայություն անել թուրքերի հետ։

Այս երեքի խոսքի մեջ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ պատերազմում պարտվելը բարեբախտություն էր, քանզի հնարավորություն ստեղծվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացել։ Սրանք մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերեցին, բայց ներկայանում են որպես խաղաղության աղավնիներ ինչն ամենամեծ խաբեությունն է Նիկոլի բոլոր ստերի շարքում։ Նիկոլը պատերազմի ու ավերածությունների խորհրդանիշն է, և միայն ավանակները կարող են նրան որպես խաղաղության օրակարգի դրոշակակիր ընդունել։

Անխուսափելի իշխանափոխությանը հաջորդող «հերձումն» ամեն ինչ ցույց կտա, ամեն ինչ իր տեղը կդնի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը