Աշխարհ

14.07.2022 18:51


Երկարականջ այծը հավակնում է լինել «Բոլոր ժամանակների մեծագույն այծը»

Երկարականջ այծը հավակնում է լինել «Բոլոր ժամանակների մեծագույն այծը»

Պակիստանում այծը դարձել է սոցիալական ցանցերի աստղ՝ շնորհիվ իր անսովոր երկար ականջների, գրում է Mirror-ը:

Սիմբան մեկ ամսից մի փոքր ավելի է, բայց արդեն պարծենում է իր տեսակի համար աշխարհի ամենաերկար ականջներով: Սիմբայի յուրաքանչյուր ականջի երկարությունը մոտ 55 սմ է, ինչի շնորհիվ նա իսկական աստղ է դարձել իր քաղաքում։

Սիմբայի տերն ասել է, որ արդեն դիմել է Գինեսի ռեկորդների գրքին՝ կենդանուն որպես «Բոլոր ժամանակների մեծագույն այծ» գրանցելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը