Լրահոս

23.04.2009 15:30


Հայկ Դեմոյան. «Իմ լեզուն փակ է, ձեռքերս՝ կապված»

Հայկ Դեմոյան. «Իմ լեզուն փակ է, ձեռքերս՝ կապված»

 

Վերջին մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում տնկվել է շուրջ 6000 ծառ և թուփ։ Ներկայումս բարեկարգված է Ծիծեռնակաբերդի անտառային զանգվածի 100 հեկտարից շուրջ 60-ը։ Նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերականգնել 15-20հա տարածք։

Սակայն Ծիծեռնակաբերդի զբոսայգին շրջապատող ռեստորանային համալիրների գոյության փաստն անհանգստացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին։ Նա ասել է, որ այնտեղ պարբերաբար տեղի ունեցող հրավառությունների պատճառով կարող են ժայռաբեկորներն ամեն րոպե պոկվել և ընկնել ձորը՝ դառնալով դժբախտ պատահարի պատճառ։

Բացի այդ, հարցը նաև բարոյական կողմ ունի։

-Ես խոսել եմ այդ անձանց հետ, սակայն շատ հաճախ ստիպված եմ շատ բաներ կուլ տալ, հասկանու՞մ եք ինչի համար։ Բայց մարդկանց ոգևորում է, որ ես չեմ կարող խոսել, որ իմ լեզուն փակ է և ձեռքերս կապված։ Ես ունեմ նաև ընկերներ, ծանոթներ, որոնք այցելում են այդտեղ, բայց ես չեմ կարող նրանց քննադատել և խոսել հայրենասիրական այլ զգացմունքներից,- ասել է Հ. Դեմոյանը։

-Ասվել է, որ շատ հարցերի շուրջ լինելու է կտրուկ մոտեցում։ Կասկած չունեմ, որ այս հարցում ևս կլինի կոնկրետ և սկզբունային մոտեցում,- նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը