Լրահոս

13.07.2022 22:38


«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 19։19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը