Լրահոս

03.09.2011 10:07


Մինչև սեպտեմբերի 15–ը սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրկովկաս

Մինչև սեպտեմբերի 15–ը սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  այցը Ադրկովկաս

Ինչպես հայտնում է «Ռեգնում» գործակալությունը, մինչև սեպտեմբերի 15–ը սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրկովկաս։

Ինչպես դիվանագիտական աղբյուրները  հայտնել են «SalamNews»–ին, ներկա պահին հստակեցվում է այցի որոշակի ժամկետը։

Հաղորդագրության համաձայն՝ այցի  ընթացքում համանախագահները  կհանդիպեն Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Այդ հանդիպումների  ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Համանախագահները  նաև  կայցելեն Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը