Լրահոս

13.07.2022 12:45


Երևանում 22-ամյա երիտասարդներ են դանակահարվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանում 22-ամյա երիտասարդներ են դանակահարվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագոնալ վիճակ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Թովմասյանն է, և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափովում ևս մի քաղաքացի։

Ոստիկանները տեղուոմ պարզում են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Զուռնաչյանն է։ Մինչ բժիշկնեը պայքարում էին նրանց կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռցու փողոցի 125/1 հասցեի մոտից, որտեղ ժամը 00։30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ նրանց և այլ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ստացել են նշված վնասվածքները։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը