Լրահոս

03.09.2011 10:04


Բեռլուսկոնին խոստովանել է, որ Իտալիայից զզվում է

Բեռլուսկոնին խոստովանել է, որ Իտալիայից զզվում է

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստովանել է, որ զզվանք է տածում հայրենի երկրի նկատմամբ։ Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԶԼՄ–ների ձեռքում են հայտնվել  Բեռլուսկոնիի հեռախոսազանգերի ձայնգարությունները։

–Ես աշխատում եմ մաքուր և հստակ։ Ցանկացած իմ աշխատանք թափանցիկ է, այն զուրկ է քրեական տարրերից։ Մարդիկ ինչ ցանկանան, կարող են ասել, բայց դրանք միայն բառեր են։ Ինձ համար միևնույն է։ Ես նախատեսում եմ մի քանի ամիս անց հեռանալ և զբաղվել անձնական գործերով։ Ես կհեռանամ այս անիծյալ երկրից։ Արդեն սիրտս խառնում է այս երկրից,–ինչպես տեղեկացնում է «Lifenews.Ru.»–ն, հայտարարել է Բեռլուսկոնին։

Այս խորագրի վերջին նյութերը