Քաղաքական

13.07.2022 10:48


Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը

Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել այլ երկրներում։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

«Որպես մարդ, ով օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել ոչ այստեղ, այլ ուրիշ տեղերում, դա մեծ աշխատանք է պահանջում»,-ասել է Բոլթոնը՝ CNN-ն տված հարցազրույցում։ Այսպիսով նա հերքել է հաղորդավարի հայտարարությունը 2021թ․ հունվարի 6-ին Կապիտուլիումի վրա գրոհի վերաբերյալ, թե պետական հեղաշրջման համար պետք չէ փայլուն ուղեղ ունենալ։

«Ջոն Բոլթոնը, որը զբաղեցրել է ամենաբարձր պաշտոններ ԱՄՆ կառավարությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնը, անփութորեն պարծենում է, որ օգնել է այլ երկրներում հեղաշրջումներ պլանավորել»,-Twitter-ում գրել է BBC-ի լրագրող Դիքենս Օլևեն։

Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը Հայաստան էր ժամանել այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» շատ կարճ ժամանակահատված հետո և կոչ էր արել «հրաժարվել պատմական կարծրատիպերից», Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և, ի վերջո, հայտնվել հակառուսական դաշտում ու խնդիրներ ունենալ Իրանի հետ։

Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի։ Նիկոլ Փաշինյանը փաստացի լսեց Բոլթոնին, ով ԱՄՆ-ում հայտնի է որպես թուրքական լոբբիի ներկայացուցիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը