Լրահոս

13.07.2022 10:21


Արագածոտնում բախվել են Nissan-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը, վերջինս կողաշրջվել է

Արագածոտնում բախվել են Nissan-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը, վերջինս կողաշրջվել է

Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը