Հերթական մոնստր նախարարությունն են ստեղծում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Իշխանությունները երեկ ՔՊ-ական պատգամավորների, ուժային ու ոչ ուժային կառույցների ներկայացուցիչների, ԱԽ քարտուղարի, արդարադատության եւ սոցապնախարարների մասնակցությամբ, տարբեր սորոսականների՝ գումարած ՄԻՊ-ն ու Անդրեա Վիկտորին, խորհրդարանական լսումներ էին հրավիրել «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով։ Նպատակը ներքին գործերի նախարարություն ստեղծելն է, որի մեջ մտնելու են արտակարգ իրավիճակների նախարարությունը, միգրացիոն ծառայությունն ու ոստիկանությունը։ Նշանակվելու է մեկ նախարար, որի ենթակայությամբ կգործեն մյուս կառույցները, իսկ նրանց ղեկավարի, օրինակ՝ ոստիկանապետի նշանակումը կատարվելու է ոչ թե նախարարի, այլ վարչապետի կողմից։ Այս կառուցվածքն արդեն քանի տարի է՝ առաջ են մղում եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն՝ իրենց բոլոր հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ շեշտելով այս կառույցի անհրաժեշտությունը։ Կառույց, որի գլխին նշանակված անձը կլինի քաղաքացիական անձ, այլ ոչ թե ուսադիրներ կրող, եւ կարող է չունենալ համապատասխան փորձ ու կրթություն, ինչպես արեցին պարեկների դեպքում՝ դպրոցն ավարտած, բարձրագույն կրթություն չունեցող անձանց կարգելով հասարակական կարգի պաշտպաններ։
Ոստիկանությունից լսումներին ներկա էր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, որը քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս բարեփոխումների բուն նպատակը ոստիկանությունն ապաքաղաքականացնելն է ու հնարավորինս զերծ պահելը քաղաքականությանը ներգրավվելուց։ Փոխարենը նախարարն է լինելու քաղաքականացված՝ որպես քաղաքական պաշտոն կրող անձ։ Այսինքն՝ հերթական մոնստր նախարարությունն է ստեղծվելու՝ ծնունդ տալով մի նոր սուպերնախարարի։ Այնպես, ինչպես արեցին՝ 4 ոլորտ միավորելով եւ ԿԳՄՍՆ ստեղծելով։
«Այստեղ մենք ունենք պաշտոնների եւ պաշտոնյաների գործառույթների հստակ տարանջատում, եւ տվյալ անձը՝ ոստիկանապետը, առհասարակ, քաղաքական որեւէ գործունեությամբ չի զբաղվելու, որովհետեւ չի ունենալու ո՛չ ֆինանսական բաղադրիչ, ո՛չ տնտեսական բաղադրիչ, ո՛չ նույնիսկ, շատ դեպքերում, կադրային որոշակի բաղադրիչ, հետեւաբար, քաղաքականության մեջ ներգրավում՝ որպես այդպիսին, հնարավոր չէ»,-ասաց Ֆիդանյանը։ Դիտարկմանը, թե շատերն ասում են՝ սա վերադարձ է Վանո Սիրադեղյանի ժամանակին, փոխոստիկանապետն ասաց․ «Այսօրվա քննարկումների ընթացքում մեր գործընկերներից մեկը բավականին հետաքրքիր միտք արտահայտեց, որ ոչ թե մենք վերաստեղծում ենք ներքին գործերի նախարարությունը, այլեւ ձեւավորում ենք նորը։ Եվ այսկերպ որեւէ կերպ հնի վերադարձ չի լինում, որովհետեւ մենք ունենք նոր մոտեցումներ»։
Հարցրինք՝ արդյունավե՞տ է համարում այս մոդելը եւ ոստիկանության՝ որպես կառույցներից մեկը, ընդհանուր մարմնի մեջ ընդգրկելը։ «Արդյունավետությունը կերեւա ավելի ուշ, իսկ նպատակահարմար համարում եմ»,-ասաց նա։ Ֆիդանյանը նաեւ բացատրեց, թե ինչու է որոշվել ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկել հենց ոստիկանությունը, ԱԻՆ-ը եւ միգրացիոն ծառայությունը, որն այս պահին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին է։
«Այսօր միգրացիան եւ ոստիկանության կառուցվածքում գործող անձնագրերի եւ վիզաների վարչությունն իրականացնում են իրար բավականին նման գործառույթներ, եւ մեկ միասնական կառույցի տակ նրանց աշխատանքը, կարծում ենք, շատ արդյունավետ կլինի։ Նույնը եւ՝ ԱԻՆ-ը, որովհետեւ տարբեր գործառույթներ կան, նույն, օրինակ, մեր օպերատիվ կառավարման կենտրոնը եւ ԱԻՆ-ի արագ արձագանքման 911 կենտրոնները, որոնք բավականին նման են, եթե ոչ նույնական։ Հետեւաբար, մեկ միասնական մոտեցումներն ու քաղաքականության վարումն անչափ կարեւոր են»,-ասաց Արա Ֆիդանյանը։
Խոսեցինք նաեւ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի հետ։ Նա դրական գնահատեց այս ռեֆորմը՝ նշելով, որ իրենց ծառայությունը ռեֆորմի հենց սկզբից դրա ջատագովն է եղել եւ իր ջանքերն է գործադրել նախարարության ստեղծման համար՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Դրանք կապված են թե՛ քաղաքականության մշակման եւ իրականացման տարանջատման, թե՛ ծառայությունների մատուցման եւ թե՛ արդյունավետության բարձրացման հետ։ «Ամենակարեւորը քաղաքականության մշակման եւ իրացման տարանջատման հարցն է։
Ներկայում միգրացիոն ծառայությունը մշակում եւ իրականացնում է միգրացիոն քաղաքականությունը, ինչն այդպես չպետք է լինի, որովհետեւ դրա համար օրենսդրական բազա չկա, բայց այլ կերպ հնարավոր չէ, այլապես կստացվի, որ մենք չենք ունենա ռազմավարական փաստաթղթեր, որոնք նախանշում են, թե միգրացիոն ոլորտում ինչ քայլեր պետք է իրականացվեն։ Քաղաքականության մշակումը նախարարությանը բնորոշ գործառույթ է, եւ մենք ամբողջ եվրոպական եւ ասիական տարածաշրջանում ուսումնասիրել ենք 34 երկրի փորձ, որոնցից առնվազն 30-ում միգրացիոն քաղաքականությունը մշակում է ներքին գործերի նախարարությունը։ Եվ դա պետք է տարանջատվի իրականացումից, ներկայում մենք ե՛ւ մշակում ենք, ե՛ւ իրականացնում ենք քաղաքականությունը, ինչը ճիշտ չէ։ Երկրորդը․ մենք ունենք միգրացիային առնչվող ֆունկցիաներ, որոնք, կարելի է ասել, սփռված են պետական համակարգով մեկ։ Որոշ ֆունկցիաներ իրականացվում են միգրացիոն ծառայությունում, որոշ ֆունկցիաներ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որոշ ֆունկցիաներ՝ ոստիկանությունում, եւ էս իրավիճակը ստեղծում է բազմաթիվ առօրյա եւ աշխատանքային բարդություններ, ինչպես նաեւ երկարաձգում է քաղաքացուն մատուցվելիք ծառայության ժամանակահատվածը՝ հավելյալ անհարմարություն պատճառելով մեր քաղաքացիներին եւ օտարերկրացիներին»,-ասաց Արմեն Ղազարյանը։
Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում, որից հետո՝ ընդունվելու դեպքում, նոր այն կյանքի կկոչվի։