«Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ
Yerkir.am-ը գրում է. «Oրեր առաջ անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։
Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում «Գեղարքունիք» ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:
ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել:
Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը: Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»:
Հայտնել էինք նաև, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաև հաշվառված է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել:
Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյոք հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավո՞ւնք է ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու և մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որևէ պարզաբանում չի ներկայացրել:

Մանրամասները՝ Yerkir.am-ում։