Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում, հափշտակել են գումար, բջջային հեռախոսներ
Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում գտնվող, համակարգչային դիզայնով զբաղվող ընկերության գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև հափշտակել են մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:
Գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա: