Չեմ եկել այստեղ՝ խնդրելու, որ ինձ ազատություն տաք, կլինեմ ազատության մեջ, թե բանտում՝ պայքարելու եմ մեր պետականության համար. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)
Ինձ ճանաչող ցանկացած մարդ, նույնիսկ իմ թշնամիները լավ գիտեն՝ երբեք ոչնչից չեմ խուսափել, ոչինչից չեմ փախչել։ Այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին դատական նիստում քննարկվում է Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրող Արամ Արամյանը պահանջել է անփոփոխ թողնել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդեց Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև՝ գրավով՝ առաջարկելով առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ, ընդ որում, գրավի նշված չափը կարող է վճարվել՝ Վարդանյանի ընկերների, այդ թվում՝ փաստաբանի կողմից։ Փաստաբանը նշեց, որ Գերասիմ Վարդանյանը խնդիր չունի, կարող է նստել, որքան պետք է, սակայն դատարանից հնարավորություն խնդրեց՝ ապացուցելու անմեղությունը։ Գերասիմ Վարդանյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ բոլորը գիտեն՝ ոչնչից երբեք չի փախչել և այդ առումով մտահոգություններ պետք չէ ունենալ։ Նա իր նկատմամբ հետապնդումը գնահատեց որպես քաղաքական։
«Ունի քաղաքական ենթատեքստ։ Ես չեմ եկել այստեղ՝ խնդրելու, որ ինձ ազատություն տաք։ Ինձ համար այդ ազատությունը ոչ մի արժեք չունի, իմ ազատությունը, իմ կյանքը պատկանում է մեր երկրին, մեր հայրենիքին։ Կլինեմ բանտում, կլինեմ ազատության մեջ, ուր որ լինեմ՝ պայքարելու եմ մեր պետության, պետականության, արժանապատվության համար։ Իմ գործողություններում միշտ առաջնորդվել եմ Սահմանադրությամբ, օրենքի շրջանակներում, ոչ մեկին չեմ վիրավորել, ոչինչ չեմ պարտադրել, ոչ էլ՝ վնասել եմ ինչ-որ մեկին։ Այստեղ եմ իմ ընկերներին ասելու՝ պայքարը շարունակվում է»,-նշեց Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից։ Ընդ որում, դատավոր Արղամանյանի կողմից կայացված որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը առ այս պահը չի քննվել Վերաքննիչ քրեական դատարանում։