Լրահոս

11.07.2022 21:38


36-ամյա տղամարդը անզգուշաբար վրաերթի է ենթարկել մեղվի խայթոցի հետևանքով գետնին ընկած զարմիկին. վերջինս մահացել է (տեսանյութ)

36-ամյա տղամարդը անզգուշաբար վրաերթի է ենթարկել մեղվի խայթոցի հետևանքով գետնին ընկած զարմիկին. վերջինս մահացել է (տեսանյութ)

Հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ:

Դիակի վրա, այլ վնասվածքներից բացի, առկա են եղել նաև մեղվի խայթոցի նմանվող բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ ահազանգից կես ժամ առաջ երևանցի տղամարդը եղել էր Հրազդանի մոտակայքի դաշտավայրում, որտեղ տեղադրված են մեղվի փեթակներ:

Պարզվել է նաև, որ մահացածին իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխել նրա 36-ամյա զարմիկը, որը հենց մեղվապահն էր:

Նախնական տվյալներով՝ ժամը 9.40-ի սահմաններում մեղվապահը նկատել էր, որ մեղուները հարձակվել են մորեղբոր որդու վրա: Մեղուների ուշադրությունը շեղելով իր կողմը՝ նա մոտ 200 մետր հեռացրել է նրանց: Ապա իր «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով մոտեցել է զարմիկին։ Այդ ընթացքում նա մեքենան հետընթաց է վարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել գետնին ընկած զարմիկին: Հետո անմիջապես նրան տեղափոխել է հիվանդանոց, բայց, ինչպես պարզվում է, ուշացած:

36-ամյա տղամարդը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը