Նիկոլը սողում է Էրդողանի առաջ՝ հանուն սեփական կաշվի ու մեր երկրի հաշվին
Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Նիկոլը շնորհավորել է թշնամական երկրի ղեկավարին Կուրբան Բայրամի առթիվ (երևի «բայրաքթարների» համար էլ շնորհակալություն հայտնած կլինի, բայց այդ մասին չեն հրապարակում)։
Էրդողանն էլ շնորհավորել է Վարդավառը։ Ինչպիսի՜ քիրվայություն․․․
Հետո կողմերը պայմանավորվել են իրագործել Քըլըչի ու Ռուբինյանի ձեռք բերած պայմանավորվածությունները։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը մասամբ հասավ իր մուրազին։ 44–օրյա պատերազմից հետո նա վրացիների միջոցով փորձել էր հանդիպել Էրդողանին (նաև ռուսներին էր խնդրել միջնորդել)։ Վերջինս «պասլատ» էր արել Նիկոլին, նախապայմաններ դրել ու ասել, որ հայ–թուրքական շփումները պետք է լինեն Ադրբեջանի «դաբրոյով», այն է՝ պետք է բավարարվեն ադրբեջանական նախապայմանները։
Էրդողանի այդ պահանջներից հետո Նիկոլը սկսեց գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Նիկոլը նաև անուղղակիորեն հրաժարվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ հայտարարելով, որ դրանով նախևառաջ պետք է զբաղվի սյուռքը։
Նիկոլի այս քայլերից հետո սկսեցին հանդիպել Թուրքիայի ու Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ–թուրքական, ավելի ճիշտ՝ հայ–թուրք–ադրբեջանական այդ շփումների արդյունքում Նիկոլը վերջապես հասավ նրան, որ Էրդողանն իր հետ խոսի։ Գոնե հեռախոսով։ Դա նշանակում է, որ թուրք–ադրբեջանական զույգն իր մյուս ուզածներին էլ է հասել։
Նիկոլի համար կարևորն իր կաշին փրկելն ու իշխանական աթոռին մնալն է։ Մնացածն իրեն չի հետաքրքրում։ Թուրքիային պետք են հայկական զիջումները, և Էրդողանը դա Նիկոլից ստանում է։ Դրա համար էլ սկսել են շփվելը։
Դե իսկ Նիկոլը սողում է Էրդողանի առաջ, քանզի ի դեմս նրա է տեսնում իր իշխանության ու անվտանգության երաշխավորին։ Էրդողանն անթաքույց պաշտպանում է Նիկոլին, որովհետև նրա նման երկրորդը կարող է չլինել։ Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն բողոքում էր ընդդիմությունից, թե բա մեր Նիկոլին նեղացնում են, չեն թողնում, որ քայլեր անի, նկատի ունի՝ զիջումները։
Թուրքիան ու Ադրբեջանը պահը բռնել են (Ռուսաստանն Ուկրաինայով է զբաղված) ու իրենց Նիկոլի հետ առաջ են տանում թուրք–ադրբեջանական օրակարգը։ Սրանց իշխանությունն անվտանգության սպառնալիք է և պետք է հեռացվի ցանկացած քաղաքական տարբերակով։

Կորյուն Մանուկյան