Լրահոս

11.07.2022 18:21


Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ բնակիչներին շենքից տարհանել են (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ բնակիչներին շենքից տարհանել են (տեսանյութ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչդեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետո հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Այս խորագրի վերջին նյութերը