ՏՏ անվտանգության հարցերում ՌԴ-ի հետ համատեղ ջանքերը պիտի կրկնապատկվեն ԼՂ-ում խաղաղապահ ուժերի արդյունավետությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. Արմեն Գևորգյան
Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ:
Ելույթում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՏՄ թվային օրակարգի մասին հայտարարության ընդունումից ի վեր անդամ երկրներն ազգային պետական կառավարման և տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման երկար ճանապարհ են անցել: Կարևոր է, որ թվային տեխնոլոգիաների ներդրման օպերատիվությունը համավարակի ժամանակ անկում չի ապրել, և մենք ականատես ենք եղել նոր նախագծերի: Միևնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ թվային օրակարգի ուղղությամբ աշխատանքի տեմպերն ու արդյունքները մեր երկրներում շատ տարբեր են: Այս նիստին նախապատրաստվելիս ծանոթացա Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի նախագծերի իրականացման 2022 թ. զեկույցին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ զեկույցում ինտեգրացիոն մեխանիզմների թվայնացմանն ուղղված նախագծերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ չտեսա: Կարծում եմ, որ օգտակար կլինի՝ ելնելով մեր աշխատանքի արդյունքներից, ԵԱՏՄ հանձնաժողովին առաջարկել մշակել և ներդնել այսպես կոչված թվային օրակարգի արդյունավետության գործակիցներ, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի որոշել թվային նախագծերի ազդեցության քանակական և որակական ցուցանիշները մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճի, ամբողջությամբ վերցրած մեր միության ՀՆԱ-ի և տնտեսության առանձին հատվածների աճի, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության և որակի բարձրացման, արդյունաբերական և այլ կոոպերացիաների խորացման մեջ:
Այսօր թվային օրակարգի առկա օբյեկտիվ խնդիրներին ավելացել են նաև ի հայտ եկած նոր գլոբալ և աշխարհաքաղաքական իրողությունները: Հարաբերությունների այս նոր միջավայրում, ըստ իս, արդիական են դառնում թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկու էական ասպեկտներ. առաջինը համագործակցության երկկողմ բաղադրիչի ամրապնդումն է, նկատի ունեմ՝ հայ-ռուսական համագործակցությունը, իսկ երկրորդը՝ ազգային անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների և զարգացման թվային օրակարգի փոխհարաբերությունը:
Համատեղ հետազոտությունների առաջատար ոլորտներ կարող են լինել ազգային անվտանգության համար «թվային ռիսկերի չեզոքացումը» և մեր երկրների ռազմարդյունաբերական համալիրի «թվային վերափոխումը»:
Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր աշխարհակարգում գործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի և կիբեռպատերազմի հետ: Հայաստանի համար այս հարցերն էլ ավելի արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերում մեր համատեղ ջանքերը պետք է կրկնապատկվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առավելագույն արդյունավետությունն ապահովելու առումով՝ թյուրքական կոալիցիայի կողմից նրանց ներկայության աճող մերժման պայմաններում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ապահովման համար:
Պետության ինքնիշխանությունն ապահովող ավանդական և միակ արտադրողը ռազմարդյունաբերական համալիրն է. չէ՞ որ պետությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում այս համալիրի գործունեության և զարգացման հարցում: Անկասկած, պաշտպանության ոլորտն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի առաջատարներից է, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները պետք է ապահովեն սեփական արտադրության «թվայնացումը», որպեսզի կարողանան ինտեգրվել «թվային տնտեսությանը» և համապատասխանել տնտեսության այլ ոլորտներում կառավարման տեխնոլոգիաների զարգացման մակարդակին: Ռազմական գործողությունների հաջողության գրավականը ժամանակին ցուցաբերվող համապարփակ տեղեկատվական աջակցությունն է: Այդ իսկ պատճառով «թվային տնտեսության» ի հայտ գալը մարտահրավեր է ռազմաարդյունաբերական համալիրի համար:
Գործընկերնե՛ր,
հայ-ռուսական «համապարփակ թվային մրցունակություն» նախաձեռնության մեկնարկը կարող է օգնել համարժեք և արդյունավետ արձագանքելու նշված մարտահրավերներին՝ բազմակողմ համագործակցության միջոցով հիմնվելով առկա համատեղ և ազգային ռազմարդյունաբերական միավորումների, գիտահետազոտական հարթակների և մեծաքանակ որակյալ մարդկային ռեսուրսների վրա: Միջպետական համագործակցության մակարդակով հնարավոր է սահմանել մեր երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունության և անվտանգության ապահովման խնդիրը տեղեկատվական և թվային տարածության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի փոխգործակցության և կառավարման միասնական համակարգերի շրջանակում:
Նման նախաձեռնությունը կարևոր կլինի նաև կրթության և գիտության ոլորտների զարգացման համար: Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա, որտեղ կարող են կատարվել բավականին համարձակ և արտառոց գիտական հետազոտություններ և փորձեր, որտեղ ռուս ներդրողների հետ համատեղ կարող են ստեղծվել լաբորատոր արտադրամասեր և մեկնարկային արտադրություններ: Բացի այդ, մեր երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի շրջանակում թվային համագործակցությունը կարող է առավելագույնս խթանել Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական ինքնաբավության քաղաքականությունը, ինչը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն արտաքին գործոններից:
Եզրափակելով՝ նշեմ, որ մեր երկրների միջև թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձևավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ, և նոր հեռանկարներ բացել դրա խորացման համար:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»,-ելույթը եզրափակել է Արմեն Գևորգյանը: