Աշխարհ

11.07.2022 17:29


Ադրբեջանում ինքնասպանության փորձ է կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիայի ևս մեկ մասնակից

Ադրբեջանում ինքնասպանության փորձ է կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիայի ևս մեկ մասնակից

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան Էլվին Ջաֆարովը՝ «Մաուգլի» մականունով, ինքնահրկիզվել է Սաբիրաբադի շրջանի գործադիր իշխանության շենքի առջեւ։ Այս մասին տեղեկացրել է Талышский вестник ալիքը։

«Այս մասին տեղեկացրել է մարզիկ Էլնուր Ջաֆարովը, որը Էլվիր Ջաֆարովի եղբայրն է։ Նա նաեւ նշել է, որ իր եղբոր հանդեպ գործադիր իշխանության մարմիններում անարդարություն է կատարվել»,-փոխանցել է աղբյուրը։

Նշենք, որ սա ինքնասպանության առաջին դեպքը չէ պատերազմի մասնակիցների շրջանում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը