Լրահոս

11.07.2022 12:02


«Շատ հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ». մանրամասնում է Բավրայի գյուղապետը

«Շատ հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ». մանրամասնում է Բավրայի գյուղապետը

Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ հուլիսի 11-ին, գրանցված երեք երկրաշարժերը ավերվածություններ չեն առաջացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բավրայի գյուղապետ Պավլիկ Սումբուլյանը:

«Գյուղի որոշ տներում ճաքեր են առացել: Շատ հզոր ցնցումներ էին, դղրդոցի ուժեղ ձայն եկավ՝ հատկապես առաջին ցնցման ժամանակ: Մեր գյուղում սովորաբար ժամը յոթից-ութից մարդկանց մեծ մասը դրսում են, ներսում միայն երեխաներն են ու մայրերը: Ուժեղ դղրդոցից հասկացանք, որ երկրաշարժ է: Տանը գտնվող մարդիկ արագ դուրս վազեցին: Մի քանի վայրկյան տեւեցին ցնցումները: Հիմա արդեն տուն են մտել մարդիկ: Մի փոքր շփոթված են, բայց վերջին ամիսներին մեզ մոտ հաճախակի է երկրաշարժ գրանցվում, սովորական բան է դարձել»,-նշեց Սումբուլյանը:

Այս խորագրի վերջին նյութերը