Լրահոս

10.07.2022 21:12


Jeep-ը Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված վիճակում հայտնվել է Թոխմախի գերեզմանների տարածքում. կա վիրավոր

Jeep-ը Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված վիճակում հայտնվել է Թոխմախի գերեզմանների տարածքում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Jeep մակնիշի ավտոմեքենան, Դավիթ-Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը