Լրահոս

10.07.2022 18:52


Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմանում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը