Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացվեց 15 օրով
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանիկալանքը դատարանը երկարացրեց 15 օրով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չալաբյանի փաստաբանը` Վարազդատ Հարությունյանը:
«Դատավոր Արսույակ Ալեքսանյանը՝ որպես արդարադատություն իրականացնող, այլևս գոյություն չունի:
Էլ իրեն իմ մոտ գովացող չլինի:
Կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան:
Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով:
Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները:
Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձևով
Հ. Գ. հա ու դատավորը պիտի էնպես ապրի ու գործի, որ չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»,-գրել է նա:
Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացվեց 15 օրով
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը դատարանը երկարացրեց 15 օրով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չալաբյանի փաստաբանը` Վարազդատ Հարությունյանը: