Աշխարհ

10.07.2022 15:49


Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը միլիոնավոր ռուփիներ են գտել (տեսանյութ)

Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը միլիոնավոր ռուփիներ են գտել (տեսանյութ)

Նախօրեին Շրի Լանկայի նախագահի նստավայր ներխուժած ցուցարարները, ըստ տեղեկությունների, առանձնատան ներսում մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել, գրում է Daily Mirror պարբերականը:

Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում ցուցարարները հաշվում են գտնված թղթադրամները:

Հաղորդվում է, որ հայտնաբերված գումարը փոխանցվել է անվտանգության ծառայության ստորաբաժանումներին։

Իշխանությունները նշել են, որ համապատասխան փաստերն իմանալուց հետո քայլեր կձեռնարկեն տեղում իրավիճակի մասին հայտնելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը