Վրաստանում ուտելի փողկապների զանգվածային արտադրություն է նախապատրաստվում
Վրաստանի Բազալեթ լճի մոտ կազմակերպված «inliberty.ru» ամառային դասընթացի ավարտին կապիտալիզմի թեմային նվիրված մրցույթի հաղթողներին անակնկալ է մատուցվել։ Բացի այն, որ նրանք ստացել են համապատասխան հավաստագրեր և դրամական նվերներ, նրանց բաժանվել է նաև մեկական ուտելի փողկապ։
Փողկապն ուտելու համար միանգամայն անվնաս է, բացի այդ՝ այն ունի նաև «բուժիչ հատկություն»՝ «բարեփոխում» է մարդուն։ Ռուս մասնագետ Անդրեյ Իլլարիոնովն իր բլոգում գրել է, թե փողկապի նկարագրության մեջ գրված է. « Փողկապ ուտելն օգնում է բարեփոխել մարդու կյանքը և նրա անձնական հատկանիշները։ Ախորժակ է արթնացնում ազատության և ժողովրդավարության նկատմամբ։ Օգնում է ձերբազատվել բռնատիրության, խորհրդային կարծրատիպի, հարևանների բարեկեցությունն ու երջանկությունը չուզելու տենդից և այլ հիվանդություններից։ Խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել։ Պատրաստված է Օլեգ Պանֆիլովի և Լևան Չոլոկաշվիլու անձնական նախաձեռնությամբ»։
Ըստ Պանֆիլովի՝ ապրանքն արդեն արտոնագրված է «Սակպատենտ»–ում և պատրաստվում է զանգվածային վաճառքի հանրախանութներում։