Գեղարքունիքում բախվել են Opel Vectra-ն և Ֆրանսիայի քաղաքացու Nissan Patrol-ը. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Nissan Patrol և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Nissan-ի վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: