Աշխարհ

09.07.2022 22:48


Շրի-Լանկայում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը (տեսանյութ)

Շրի-Լանկայում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը (տեսանյութ)

Շրի-Լանկայի վարչապետի նստավայր ներխուժած ցուցարարներն այրել են կառավարության շենքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Reuters գործակալությունն էր տեղեկացրել, որ Շրի-Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև նախագահ Գոդաբայա Ռաջապաքսին անվտանգ վայր են տեղափոխվել, սակայն թե որտեղ, մինչև այժմ չի հստակեցվում։

Նշենք, որ այսօր բազմաթիվ ցուցարարներ մտել են Շրի-Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսիի կեցավայր, նաև վարչապետի նստավայր՝ պահանջելով նրանց հրաժարականը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը