«Սա փոխհամաձայնեցված խաղ է՝ նիկոլաթուրքական ուժերի կողմից». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է Հայաստանի իշխանություններից նոր զիջումներ պահանջելու գործընթացը, թեպետ այն վաղուց էր սկսվել, սակայն այժմ նոր փուլ է մեկնարկում։ Այս ամենի վառ ապացույցը թշնամու կրակոցներն են Վայոց Ձորի մարզի ուղղությամբ, մասնավորապես՝ Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ։
«Նիկոլ Փաշինյանի օրոք Երևանից անգամ Վայոց Ձորի մարզ գնալն է դարձել խնդրահարույց, էլ չեմ խոսում Սյունիքի մարզի մասին։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, երբևէ Ելփին գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակ չէր բացել, բայց Երասխի ուղղությամբ լարվածություններ եղել են։ 2003 թվականին, շնորհիվ գեներալ Մակարյանի, Երասխի ուղղությամբ մեր դիրքերն էապես բարելավվեցին, մինչև 2018 թվականն այդ ուղղությամբ որևէ լուրջ միջադեպ չի եղել։ Մեկ միջադեպ եղել է 2015 թվականին և վերջ։ Երասխ-Արենի հատվածն ունի ռազմավարական նշանակություն թե՛ մեր, թե՛ թշնամու համար, իրենց հատվածում Թուրքիա-Նախիջևան կոմունիկացիան է անցնում, լայն առումով՝ Թուրանի ճանապարհը, իսկ մեր հատվածում դեպի Սյունիք-Արցախ տանող կարևորագույն կոմունիկացիան է։
Նախկինում, երկու կողմերն էլ այսպես չգրված օրենքներով այդ հատվածում հակված չեն եղել լարվածություն ստեղծել, իսկ թուրքերը 2003 թվականից հետո եղել են շատ վախվորած, և Երասխից մինչև Արենի մենք ունեցել ենք շատ լայն չեզոք գոտի։ Սակայն 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ ներկայիս իշխանությունն աղետ է բերում երկրի գլխին, ադրբեջանական կողմը զորավարժությունների անվան տակ, եղած չեզոք գոտին կրճատեց։ Այդ ժամանակ արդեն Նիկոլի հսկողության տակ հայտնված Պաշտպանության նախարարությունը փորձում էին մանիպուլյացնել, թե թուրքերն այդ հատվածում հենակետ չեն զավթել։ Իհարկե, հենակետ չէին զավթել, բայց չեզոք գոտին կրճատելով՝ հասել էին մինչև մեր կոմունիկացիաների թիկունք, որտեղից էլ կրակ էին բացել Ելփին գյուղի ուղղությամբ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ըստ ռազմական փորձագետի՝ թշնամին և ՀՀ իշխանությունը փոխհամաձայնեցված խաղարկում են հետևյալ սցենարը՝ ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածից ճնշում է բանեցնում, ստեղծում է պատերազմի սպառնալիքի տպավորություն, և այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օգտագործում է ճնշվելու և լեգիտիմ իրավունք ստանալու համար՝ գնալու այն զիջումներին, որոնք հանրային ընկալումներում անընդունելի են։
«Մեկ այլ կարծիք էլ ունեմ, որ կախված այն հանգամանքից, որ Բերձորի շուրջ իրավիճակն ամեն դեպքում այս փուլում հանգուցալուծվեց, մասնավորապես՝ օրակարգից դուրս եկավ Բերձորը հուլիսին հանձնելը, ենթադրում եմ՝ Ադրբեջանը տեղի տվեց ռուսական կողմի ճնշումներին և գնաց այդ քայլին։ Հիմա Նախիջևանի հատվածում Ադրբեջանը նման քայլով փորձում է ինչ-որ կերպ փոխհատուցել այդ փոխզիջումը։ Իհարկե, Ադրբեջանը շահագրգռված է վայրկյան առաջ ստանալ Բերձորը, բայց նույնիսկ ըստ կապիտուլյացիոն փաստաթղթի, մենք իրավունք ունենք այդ պահին Բերձորը չհանձնելու»,-հավելեց Դ. Ջամալյանը։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում լինի հանրային ընդվզում, իսկ հանրային ընդվզման պոտենցիալը շատ մեծ է, ապա դրանով դեռևս հնարավոր կլինի կանխել զիջումները։ Միաժամանակ, ըստ նրա՝ պետք է օգտագործել ռուսական և իրանական գործոնը՝ սարսափելի զիջումներից խուսափելու համար։
«Թուրքիայի արտգործնախարարը հստակ ընդգծում է, որ խնդիրը Հայաստանի ընդդիմությունն է, դրանից հետո ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, եթե լաոյին սկսեք փնտրել, ապա դա կբերի պատերազմի, և հաջորդ օրը թշնամին կրակում է Ելփինի ուղղությամբ։ Այսինքն՝ սա փոխհամաձայնեցված խաղ է՝ նիկոլաթուրքական ուժերի կողմից։
Կրակոցները, լարվածությունն անհրաժեշտ են նրա համար, որպեսզի հանրությանն ասեն, թե՝ տեսեք, եթե չեք զիջում, ուրեմն՝ պատերազմ կլինի։ Բայց մենք հո գիտե՞նք, որ կան բազմաթիվ մեխանիզմներ, այդ լարվածությունը թուլացնելու և թույլ չտալու համար, սակայն դրանք չեն օգտագործվում»,-եզրափակեց Դավիթ Ջամալյանը։