Ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը չարաշահումների եւ կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։ Նախորդ օրը ժողով են արել ու բավականին կոշտ ձեւով պահանջել՝ դիմում գրել, հեռանալ։ Հայկ Կարապետյանը, հիշեցնենք, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կուրսընկերն է, Արշակյանն էր նրան բերել «Հայփոստ»։
Մեզ ասացին՝ ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ, բայց այս անգամ ոչ թե Էդուարդո Էռնեկյանին, այլ՝ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Իսկ որպես տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը: Սակայն, սա՝ ասեկոսեների մակարդակով։ Մենք փորձեցինք ճշտել «Հայփոստի» մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանից՝ արդյոք ազատվե՞լ է Հայկ Կարապետյանը պաշտոնից, սակայն, նա, հարցը չլսած, անմիջապես ասաց․ «Խնդրում եմ՝ գրավոր ուղարկեք»։
«Հայփոստի» ներսից տեղեկացանք, որ Հայկ Կարապետյանը հենց նույն օրն արձակուրդ է վերցրել, թերեւս, վերադառնալուն պես, ինչպես սովորաբար լինում է, կազատվի պաշտոնից»։