Աշխարհ

09.07.2022 19:31


40 տարի առաջ լքված ժանգոտ Ferrari-ն վաճառվել է ավելի քան 132 000 դոլարով

40 տարի առաջ լքված ժանգոտ Ferrari-ն վաճառվել է ավելի քան 132 000 դոլարով

1962 թվականին արտադրված և 40 տարի առաջ լքված ժանգոտ Ferrari 250 GTE տեսակի մեքենան աճուրդում վաճառվել է ավելի քան 132 հազար դոլարով, հայտնում է The Sun-ը՝ գլխավոր նյութում:

Մեքենան այս ամբողջ ընթացքում լքված է եղել ավտոտնակում: Ստորին հատվածն ու սրահը քանդված են եղել, գունաթափված և ծակ անվադողերով:

Brightwells աճուրդի տան ներկայացուցիչները բացատրել են խարխուլ մեքենայի բարձր գնի պատճառը։ Գինը պայմանավորված է մեքենայի կարևոր մասերի՝ շրջանակի ու բալոնային բլոկի առկայությամբ։ Այս մասերը, ըստ մասնագետների, մի ամբողջ հարստություն արժեն և կարող են հիմք դառնալ այս ապրանքանիշի այլ հեղինակավոր մոդելների՝ Lusso-ի կամ GTO-ի կրկնօրինակման համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը