Քաղաքական

09.07.2022 10:26


Արարատի մարզում տարածքային խորհուրդների ընտրության հարցում դեռ անորոշություն է տիրում. «Հրապարակ»

Արարատի մարզում տարածքային խորհուրդների ընտրության հարցում դեռ անորոշություն է տիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում ևս «Քաղպայմանագիր» կուսակցությունը տարածքային խորհուրդների ընտրություն է իրականացնելու: Գրեթե բոլոր համայնքներում արդեն նախապես որոշել են, թե ովքեր են ընտրվելու խորհրդի նախագահի պաշտոնում: Վեդիում կոկորդիլոսագետին՝ Գարիկ Սարգսյանին են շնորհելու այդ տեղը, Արտաշատում՝ համայնքի ղեկավար, երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Մկրտչյանին:

Մասիսում դեռ չեն կողմնորոշվում․ երկու թեկնածու կա՝ Ժորա Զուրաբյանը և ոմն Կարո: Բայց Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում: Այստեղ ՔՊ դիրքերը թույլ են, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շուրջ չկա կոնսենսուս, փորձում են ուժեղ մարդ գտնել, որ կուսակցական ակտիվ աշխատանքներ տանի»։

Այս խորագրի վերջին նյութերը