Քաղաքական

08.07.2022 17:52


ՀՀ երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջևանին. Hetq.am

ՀՀ երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջևանին. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ճիշտ է՝ թղթի վրա Հայաստանն ու Ադրբեջանը, բացի պատերազմական փուլից, միմյանց հանդեպ թռիչքային սահմանափակումներ չեն կիրառել։ Այսինքն՝ թե՛ մեր երկինքն է բաց եղել նրանց համար, թե՛ նրանցը՝ մեզ համար։ Իրականությունը, սակայն, այլ է։

Նախ՝ հայկական փոխադրողները Ադրբեջանի երկնքով թռչելու կարիք մեծ հաշվով չունեն, որովհետև դեպի Միջին Ասիա, Սիբիր կամ Հեռավոր Արևելք չեն թռչում, բայց ահա ՀՀ կառավարական օդանավն, օրինակ, միջինասիական քաղաքներ մեկնելիս կամ վերադառնալիս երբեք չի մտնում Ադրբեջանի երկինք, ինչն անվտանգային առումով ընկալելի է։ Ադրբեջանական ու թուրքական կառավարական բորտերն էլ մեր երկինք չեն մտնում, բայց այդ երկրների ազգային փոխադրողները՝ «AZAL»-ն ու «Turkish Airlines»-ը տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ են կատարում Հայաստանի օդով՝ միմյանց կապելով Բաքուն, Նախիջևանը, Գյանջան, Ստամբուլը։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան 2020-ի ամառվանից մինչև այս տարվա մարտ փաստացի չէր թույլատրում ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք։ Այս գարնանից Թուրքիայի օդով կրկին թռիչքներ է կատարում ՀՀ կառավարական բորտը, իսկ կոմերցիոն փոխադրողները շարունակում են խոչընդոտների բախվել։

Օրինակ՝ հայկական «Fly One Armenia» ընկերությունը, որի օդանավերը գրանցված են ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում, չնայած անարգել կատարում է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից պարբերաբար խնդիրների է հանդիպում Թուրքիայի երկնքով տարանցիկ թռիչքներ կատարելիս։ Այսպես՝ մայիս-հունիսին թուրքերը չէին թողնում, որ «Fly One Armenia»-ն իրենց երկնքով Երևանից թռչի դեպի Ֆրանսիա՝ Փարիզ ու Լիոն։ Հիմա էլ նույն խնդրին է բախվել Երևան-Բեյրութ-Երևան չվերթը, որի մեկնարկը տրվեց հունիսի վերջին, բայց շատ շուտով թուրքերը չտրամադրեցին իրենց օդով տարանցում կատարելու հնարավորություն։ Ըստ հայկական ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքներն առկախվել են մինչև հուլիսի 21-ը։

Տուրիստական այս սեզոնին հայկական «Fly Arna»-ն էլ, որի օդանավը գրանցված է Հայաստանում, եգիպտական Շարմ էլ Շեյխ և Հուրգադա թռչում է՝ Թուրքիան ու Իրաքը շրջացելով, ինչի հետևանքով երկար կոր է գծում (տես նկարում)»։

Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը