Կարծիք

02.09.2011 15:02


Արցախը բոլոր հայերի տունն է

Արցախը բոլոր հայերի տունն է

Այսօր լրանում է ԼՂՀ-ի անկախության 20-իդ տարեդարձը։ Անկախություն, որի սկիզբը դրվեց 1991թ սեպտեմբերի 2–ին ընդունված ԼՂՀ անկխության հռչակագրով: Այս հռչակագրի տակ պատրաստ էին իրենց արյունով ստորագրելու, և ստորագրեցին այն տղաները, ովքեր շատ հստակ գիտակցում էին այն արժեքների կշիռը, որոնցից մեկ էլ հենց հայրենիքն էր, հայրենի հողը: Այդ զինվորների ստորագրությունը անմահացրեց նրանց արցախյան հողում: Նրանք անմահացան, որպիսի ողջ մնան իրենց զավակներն ու մենք:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, սարսափելի սխալներին, ու չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում այդ փուլում ունեինք «նախաձեռնող» և «երկաթյա տրամաբանությամբ» նախագահ, ով Ղարաբաղ լսելիս հիշում էր խաղաղության հասնելու բոլոր տխրահռչակ հայեցակարգերը, այնուամենայնիվ հայ ժողովուրդը հաղթեց:

Արցախյան պատերացմի հաղթական սկիզբը դրվեց Շուշիի ազատագրմամբ, ինչը  բացառիկ երևույթ էր ռազմական տեսության մեջ: Շուշիի ազատագրումը նպաստեց Ստեփանակերտի ազատմանը: Որոշ ժամանակ անց հայկական ուժերը ձեռնամուխ եղան Լաչինի միջանցքի ազատագրմանը, որով էլ ցամաքային կապ հաստատվեց Մայր հայրենիքի հետ: 1993թ ապրիլին նորաստեղծ հայկական բանակը ազատագրեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Քարվաճառը, որից հետո հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ազատագրվեցին Ադդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը,Կուբաթլին, Զանգելանը և Հորադիզը:

Արցախյան հերոսամարտերի ոչ ճիշտ գնահատումը և կեղծ հերոսների ի հայտ գալը՝  այսօր թույլ է տալիս ՀՀ ներկայիս իշխանություններին խոսել Թուրքիայի հետ «նախաձեռնողական», իսկ Ադրբեջանի հետ՝ պարտվողական լեզվով, և ինչն ավելի ցավալի է,  այսօրվա իշխանությունները երկխոսում են այն քաղաքական ուժի հետ, որի ղեկավարը պատերազմի ողջ ընթացքում քարոզում էր անհավատություն հաղթանակի նկատմամբ, պարտություն և քիրվայություն:

Այս ամենը հուսով եմ կանցնի կգնա, ու կմնա մեր հաղթանակը։ Շնորհավոր տոնդ Արցախ:

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը