«Նիկոլի վերջը լինելու է՝ ավանակին թարս նստած գնալը»․ Սևադա Ղուկասյանը 2.5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատության մեջ է։ Սևադան հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել, թե՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։
Սևադա Ղուկասյանին կալանավորելու հիմք էր հանդիսացել ոստիկանի դեմ իբր սուտ մատնություն տալը․ Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։
Հիշեցնենք, որ մայիս ամսին, երբ քաղաքացիներն Իջևանից երթով եկել էին Երևան, դրա հաջորդ օրն Ալեք Մանուկյան-Գնունի փողոցների խաչմերուկում՝ ակցիայի ժամանակ, ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով կոտրվել էր Սևադա Ղուկասյանի ատամը։ Սևադան հանցագործության մասին հաղորդում էր տվել։ Այնուհետև համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որում, ինչպես Սևադա Ղուկասյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն էր նշել՝ խոսակցության կոնտեքստից կտրված նախադասության կար, ընդ որում, նախադասության կեսը, որտեղ Սևադան ասել էր՝ «Հեռախոսս նստած է, ատամս է կոտրված, գնում եմ ոստիկաններին շառ եմ անելու․․․
Սևադա Ղուկասյանն այսօր 168.am–ի հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածն ու միջադեպի նախապատմությունն այդքան էլ էական չէ, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե դրա տակ իրականում ինչ կա։ Սևադան մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես և որտեղից են իրեն բերման ենթարկել․
«Մայիսի 31-ի գիշերը՝ լույս հունիսի 1-ի առավոտյան, ինձ Ֆրանսիայի հրապարակում ձերբակալեցին ու տարան բաժին։ Հաջորդ օրը՝ դատարանի որոշումից հետո, կալանավորեցին, տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Ենթադրելի էր, որ այնտեղ կարող էին թաքնված ճնշումներ լինեին, բայց հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ նման բան չի եղել, ջերմ վերաբերմունքի եմ արժանացել․․․»։
Չնայած նրան, որ շուրջ մեկ շաբաթ է՝ Սևադան ազատության մեջ է, դատական գործընթացը շարունակվում է․
«Ինձ 2 ամսով էին կալանավորել, բայց 1 շաբաթ առաջ՝ հերթական դատական նիստի ընթացքում, դատավորը որոշեց իմ խափանման միջոցը փոխել։ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ գրավի դիմաց ազատ արձակվեցի։ Ընկերներս իրար են ընկել, օպերատիվ կերպով՝ ով ինչքան կարողացել, հավաքել, վճարել են գրավը․․․
Այս իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, բայց դրա քողի տակ թաքցնում են իրենց անօրինականությունները։ Մարդիկ կան, որ Աստվածաշունչը թևերի տակ դրած խոսում են Աստծուց, բայց պատվիրան են խախտում․․․»։
Սևադան ասաց, որ ոչ մի դատական գործընթացով չեն կարող իր և իր գաղափարակիցների պայքարը կասեցնել․
«Հաջորդ դատական նիստը վաղն է՝ հուլիսի 8-ին։ Իմ պայքարը շարունակվում է, ես չեմ ընկճվել, վստահ եմ՝ մեր մյուս գաղափարակից ընկերներն էլ, որ այժմ քաղբանտարկյալ են, իրենք էլ են նույն ձև մտածում, իրենց պնդումներից չեն հրաժարվել։ Պայքարը շարունակվում է, Նիկոլի վերջը դա է լինելու՝ ավանակին թարս նստած գնալը»։