Կապանում 22-ամյա վարորդը Prado-ով մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է կանաչ գոտում, վարորդն ու 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր` հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ալեն Մկրտչյանը իր վարած Prado մակնիշի ավտոմեքենայով Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել կանաչ գոտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Կապան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Աշոտ Բաբաջանյանն ու 22-ամյա Դավիթ Բաղդասարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բկ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Prado-ի՝ վթարի ենթարկվելու հետևանքով ավտոմեքենայի բեկորներից վնասվել է կից կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին։