Քաղաքական

06.07.2022 21:38


Սյունիքում գյուղի միակ ՔՊ-ական տղամարդը դատի է տվել ողջ համագյուղացիներին

Սյունիքում գյուղի միակ ՔՊ-ական տղամարդը դատի է տվել ողջ համագյուղացիներին

Վաղը Սյունիքում կմեկնարկի աբսուրդային գործով մի դատավորություն: Ուշադրություն դարձրեք՝ 36 ծուխ է Ներքին Խնձորեսկում, ու հիմա 30 ընտանիքների տղամարդիկ դատվում են միևնույն գործով, նույնն է բոլորին առաջադրված մեղադրանքը՝ Քր.օր 322. 2-րդ մասով, սա ենթադրում է 2-7 տարի ազատազրկում․ նրանց շարքերում մի կին էլ կա:

Գյուղի բոլոր հայրերն արդեն ստացել են ամբաստանյալի կարգավիճակ՝ գյուղի միակ ՔՊ-ական Մարտունից բացի: Որովհետև նա է հայցվորը, նա է բողոք գրել իր ողջ համագյուղացիների դեմ, որ դատարկի գյուղը:

Իսկ եթե հանկարծ դատը շահի, ուրեմն այս փոքրիկ գյուղի սահմանը պահող 30 ընտանիք «կորբանա», հայրերը կկալանավորվեն, ու գյուղը կմնա անտեր, լրիվ անպաշտպան: Խնձորեսկցիների խոսքով՝ գյուղի միակ ՔՊ-ական կալվածատեր Մարտուն Արզանյանը բողոք է գրել, քանի որ վրեժ ունի համագյուղացիներից:

20 տարի շարունակ, ասում են, նրան են պատկանել գյուղի ամբողջ հողերը: Նախկինում ՀՀԿ-ական, 2018-ից հետո ՔՊ-ական դարձած Մարտուն Արզանյանը, ով անցած տարի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Սյունիքում, 2 տասնամյակ շահագործել է գյուղի հողերը՝ իրեն պատկանող «Ասպարեզ» կոպերատիվի կնիքի տակ:

300 հա ընդհանուր մակերեսով լավ հողակտորներ, որոնք սյունեցիների պնդմամբ՝ կեղծ աճուրդներով՝ առանց սեփականատերերին զգուշացնելու՝ ծածուկ օտարել և իրենով է արել ՔՊ-ական Արզանյանը՝ դեռևս գյուղապետ եղած շրջանում:

Ու զավեշտն այն է, որ հիմա դատարանում վիճարկվող խնդրո առարկան ոչ թե ենթադրյալ կեղծ սեփականաշնորհումների, ֆեյք աճուրդների գնով ՔՊ-ականի ունեցած կալվածքներն են, այլ դրանցից 20 տարի շարունակ ստացած բերք ու բարիքի չկիսելը՝ իր համագյուղացիների հետ: Արզանյանը չի ուզում գյուղին վերադարձնել յուրացրածը՝ ըստ բնակիչների:

Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն դատական նիստի օրը Ներքին Խնձորեսկը կդատարկվի՝ գյուղը թողնելով լրիվ անպաշտպան՝ հենց թշնամու քթի տակ: Հուլիսի 7- ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Ներքին խնձորեսկի դատը:

Ուրեմն առավոտից ողջ բնակիչները ավտոբուսներով կիջնեն Գորիսի դատարան՝ Հայաստանի եզերքից մի հատված ու շուրջ 600 բնակչի պաշտպանությունը թողնելով մանուկների, գյուղի կանանց ու հարսների հույսին:

Գաղտնիք չէ, որ այս չքնաղ գյուղը հիմա հայտնվել է թշամու ուղիղ նշանառության տակ, հիմա ազերիները գտնվում են դրանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, խանութից դուրս եկող հայի տոպրակի պարունակությունը անգամ կարող են տեսնել:

Չմոռանանք՝ Ներքին խնձորեսկը թշնամու ախորժակն է ու Ալիևի օրակարգում է հենց այն օրվանից, երբ պատերազմն ավարտից հետո Փաշինյանը հայտնեց, որ իր և Իլհամ Ալիևի հետ ԲԱՆԱՎՈՐ ՓՈԽԸՄԲՌՆՈւՄԸ կա և ըստ այդմ 2020 դեկտեմբերին Սյունիքից բարձունքներ, գյուղեր հանձնեց թշնամուն՝ իր ձևակերպմամբ իբր Սյունիքին ավելի անգվտանգ դաձնելու համար:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը