Մենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. Արցախի ԱԳ նախարար
Ես համոզված եմ, որ մենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. խոսքը միայն Բերձորի ու Աղավնոյի մասին չէ, այլ ընդհանրապես Արցախի ու Հայաստանի գոյության մասին է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները Հայաստանի համար վկայում են, թե որքան կարեւոր էր Արցախը Հայաստանի անվտանգ գոյության եւ զարգացման համար: Եթե այդ կարեւորությունը չգիտակցենք, չտարվի ակտիվ դիվանագիտական աշխատանք բոլոր հնարավոր ուղղություններով, իհարկե, հայտնվելու ենք շատ ծանր իրավիճակում, որը կարող է վտանգել նույնիսկ մեր պետականությունը»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչը կարող է բեկում մտցնել այս իրավիճակում, նա պատասխանեց. «ՀՀ իշխանությունները տանում են որոշակի բանակցային գործընթաց, որը շատ զավեշտալի է: Այսօրվա իշխանությունները ժամանակին մեղադրում էին նախկին իշխանություններին, որ ամեն ինչ գաղտնի են պահում, բայց այսօր գաղտնիության շղարշն ավելի խիտ է, քան նախկինում:
Այն, որ ընդդիմությունը, բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ անկախ իրենց քաղաքական մոտեցումներից, հնչեցնում են ահազանգը, նաեւ կոնկրետ առաջարկներ են անում, ասում են, որ Հայաստանը պետք է հստակ արտաբերի, որ նոր ճանապարհի անցկացումը չի նշանակում ինչ-որ հողերի օտարում՝ հօգուտ Ադրբեջանի: Խոսքը նաեւ այն մասին է, որ թուլ չտանք, որ Արցախի տարածքը գնալով ավելի ու ավելի փոքրանա: Այդ միտումը պետք է կանգնեցվի: Դրա համար, իհարկե, պետք է հետեւողական դիվանագիտական աշխատանք, նաեւ պետականաշինական աշխատանք: Նկատի ունեմ բանակի շուտափույթ վերականգնում, բանակի իրական բարեփոխում, ոչ թե այն կինոթատրոնային բարեփոխումը, որը մեզ ներկայացվում է պետական ալիքների կողմից՝ ճաշատեսակների բարելավում, վարտիքների մատակարարում եւ այլն: Պատերազմը չեն հաղթում վարտիքով ու ելակով, հաղթում են ամուր, պատրաստված եւ հայրենիքի գաղափարին հավատարիմ զինվորներով: Դիվանագետներն էլ ամրագրում են այդ հաղթանակները»: