Ֆրանսիական համալսարանի հարևանությամբ բախվել են Lexus-ը, Infiniti-ն, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, Kia-ն կողաշրջվել է, կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկները։
Վթարի փաստվ Ա. Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանով էլ Kia-ն կողաշրջվել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։