Քաղաքական

06.07.2022 15:39


Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք

Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք

Hetq.am-ը գրում է.

2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլև ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում՝ խորանալով մինչև 3 կմ:

Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երևում:

2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար

Այս անգամ կանդրադառնանք Սև լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի և Փոքր Իշխանասար գագաթների միջև ընկած տարածքը, ներառյալ՝ Սև լիճն ու դրա հարևան Ջիլի լիճը:

Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց և ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլև տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:

Հայկական կողմի հասանելիությունը Սև լճին հարաբերական է

Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արևմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սև լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարևմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ և իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը