Նիկոլը հիմա էլ Թուրքիայի հետ է «ինչ ուզում, այն էլ բանակցում» ու կրկին հիմարի տեղ դնում պողոսներին
Հայ-թուրքական (իրականում՝ հայ-թուրք-ադրբեջանական) շփումներում պաշտոնական Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հյուրընկալվեր էր Հ1-ում և նիկոլությամբ էր զբաղված: Ճիշտ այնպես, ինչպես 2018-ին Երևանի փողոցներում:
Ռուբինյանը խաբում էր ու փորձում մոլորեցնել հանրությանը:
Ռուբինյանը ծիծաղը դեմքին հայտարարում էր, որ Թուրքիայի հետ շփումներն առանց նախապայմանների են, ինչով առաջացրեց անգամ իշխանական պրոպագանդիստ հարցազրուցավարի զարմանքը: Վերջինիս հարցին՝ բայց չէ՞ որ Թուրքիան պարբերաբար պնդում է, որ հայ-թուրքական գործընթացը կոորդինացվում է Բաքվի հետ, Ռուբինյանն ասում է, որ ինքն այդ հարցին անդրադարձել է, ու կրկին շուտասելուկի պես կրկնում է, որ գործընթացն առանց նախապայմանների է:
Ռուբինյանը նիկոլավարի էշի տեղ է դրել իրենց հավատացող փոքրաթիվ պողոսներին, քանզի վերջին ավանակին էլ պարզ է, որ հայ-թուրքական ներկա գործընթացը ոչ միայն թուրք-ադրբեջանական նախապայմանների բավարարման նշանաբանով է անցնում, այլ այդ նախապայմանների մեծ մասն արդեն բավարարված է՝ Արցախի 9 շրջան Նիկոլը պատերազմով հանձնել է (նախկինում Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման համար առաջ էր քաշում գոնե մեկ շրջանի կամ մի քանի գյուղի հանձնման նախապայման), Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով Նիկոլը հայտարարել է, որ դա նախևառաջ սփյուռքի գործն է՝ հակադրվելով ՀՀ անկախության հռչակագրին: Բացի այդ՝ Նիկոլն ամենօրյա ռեժիմով քարոզում է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ», ինչով բավարարում է Ալիևի նախապայմանը: Դե իսկ Զանգեզուրի միջանցքի մասն էլ նոր նախապայման է, որն առաջ են քաշել թուրքերն ու ադրբեջանցիները՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի արդյունքների վրա:
Այսքանից հետո եթե Ռուբինյան Ռուբենը հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացն առանց նախապայմանների է, ապա նշանակում է՝ կա՛մ ինքն իրեն է չորքոտանու տեղ դնում, կա՛մ իրեն հավատացող պողոսներին: Ակնհայտորեն վերջին տարբերակի հետ գործ ունենք: Նիկոլենք ու թուրքերը պայմանավորվել են «առանց նախապայմանների» նախադասության ներքո բավարարել թուրք-ադրբեջանական օրակարգի բոլոր կետերը, ասել է թե՝ հայ ժողովրդին մոլորեցնելը նիկոլական իշխանության պաշտոնական գիծն է: Ինչքան շատ են բավարարում թուրք-ադրբեջանական նախապայմանները, այնքան ավելի բարձր ու հաճախ են գոռում, որ նախապայմաններ չկան: Սրանք ստում են բոլոր հարցերում՝ Աբաջյանի կեղծ պապիկին «ռասկրուտկա» անելուց մինչև հայ-թուրքական գործընթաց:
Նիկոլական «կռուտիտների» ոճով Ռուբինյանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձգտել են նաև նախկին իշխանությունները և իրենք նոր բան չեն անում: Նա նենգափոխում է մինչև 2018-ը տեղի ունեցած հայ-թուրքական ուղղակի և հեռակա շփումների էությունը:
Ռուբինյանն այս մասով էլ է հիմարի տեղ դնում «պողոսներին», քանզի նախկին իշխանությունների օրոք հայ-թուրքական շփումները, բանակցությունները սար ու ձորի տարբերություն ունեն ներկա գործընթացների հետ, քանզի նախկինում ՀՀ-ն էր Արցախի անվտանգության երաշխավորը, մենք պատերազմում պարտված կողմ չէինք: Հասկանո՞ւմ է Ռուբինյանն այս տարբերությունը: Ենթադրում ենք, որ այո՛, հասկանում է: Ինչո՞ւ է այդ դեպքում իրեն չհասկացողի տեղ դնում: Պատասխանը պարզ է՝ բա ուրիշ էլ ի՞նչ պետք է անի, չէ՞ որ Նիկոլի թիմակիցն է և Նիկոլի պես ինչ ուզում, բանակցում է թուրք գործընկերոջ հետ:
Նիկոլը մեկ անգամ այդպես Ադրբեջանի հետ բանակցեց: Հիմա նույնն անում է Թուրքիայի հետ: Արդյունքները դժվար չէ կանխատեսելը:
Այս ամենի դեմն առնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է: Բոլոր տարբերակներն այս դեպքում լեգիտիմ են:

Հայկ Ուսունց