Ամերիկայի հայկական համայնքը քարոզարշավ է սկսել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի դեմ
Ամերիկայի հայ առաջնորդները հայկական սփյուռքին և հայամետ քաղաքական գործիչներին կոչ են արել քարոզարշավ կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզայի դեմ։
Այդ կապակցությամբ նրանք արդեն նամակ են հղել սենատոր Բարբարա Բոքսերին և Ռոբերտ Մենենդեսին, ովքեր ԱՄՆ Սենատի 111-րդ նստաշրջանին Բրայզայի թեկնածությանը համառորեն դեմ էին հանդես գալիս։
Դիմելով նրանց՝ հայ համայնքը կոչ է արել Սենատում պաշտպանել այն դիրքորոշքումը, որ նոր դեսպանի նշանակումը հակասում է նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին տրված Օբամայի խոստմանը։
Սենատերները հավաքվելու են հունվարի 25-ին Վաշինգտոնում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով ԱՄՆ Կոնգրեսի նստաշրջանների միջև ընկած ընդմիջումից, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային (ԱՄՆ նախագահն այդ ընթացքում իրավունք ունի պետական պաշտոնների նշանակել՝ առանց Կոնգրեսի համաձայնության)։