Լրահոս

04.07.2022 16:25


Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է երեկվանից որոնվող քաղաքացու դին

Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է երեկվանից որոնվող քաղաքացու դին

Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։

Հիշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Այս խորագրի վերջին նյութերը