Լրահոս

04.07.2022 14:26


Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Դատարանն այսօր կքննի Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նա, նաեւ նշել է. «Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։

Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։

Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։

Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝ «...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»,

Մատթեոս 7:2»։

Այս խորագրի վերջին նյութերը