Քաղաքական

02.09.2011 11:53


Արամ Հարությունյան. «Պառակտում կառաջանա ՀԱԿ–ում, նույնիսկ հնարավոր է լիդերի փոփոխություն»

Արամ Հարությունյան. «Պառակտում կառաջանա ՀԱԿ–ում, նույնիսկ հնարավոր է լիդերի փոփոխություն»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հայ ազգային կոնգրես–իշխանություն երկխոսությունը մանկական խաղ է համարում և լուրջ չի համարում այդ ամենին լուրջ վերաբերվելը։ «7օր»–ի հետ զրույցում Ա. Հարությունյանն ընդգծել է, որ այդ երկխոսությունը միմիայն անհրաժեշտ էր ՀԱԿ–ին և իշխանությանը, վերջինիս, որ հեղափոխական շրջանն անցնցում անցնի, իսկ ՀԱԿ–ին՝ ժամանակ ձգելու՝ ընտրություններից առաջ ֆալստարտ չտալու համար։

–Պարզ է, որ մի քանի օրից ՀԱԿ–ն սկսելու է ավելի սուր, կտրուկ ելույթներ ունենալ և սկսել նախընտրական քարոզարշավը, ինչպես 2007–ի սեպտեմբերի 21–ից սկսեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նույնիսկ կարելի է ասել, որ հիմա էլ հենց սեպտեմբերի 21–ից կսկսի։ Այս երիտասարդների կալանքն էլ երկխոսությունն առկախելու համար առիթ էր,–ասել է Ա. Հարությունյանը։

Նա համոզված է, որ այս անգամ Լևոն Տեր–Պետրոսյանին չի հաջողվի այնքան ընտրազանգված հավաքել շուրջը, որքան 2008–ին։

–Հաստատ ՀԱԿ–ը հիմա շատ ավելի քիչ էլեկտորատ ունի և որքան էլ քարոզարշավի ընթացքում փորձի սրել վիճակը, չի հաջողվի։ Ակնհայտ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը շախմատային պարտիայում պարտվեց։ Տարրական տրամաբանություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ նա խաբել է իր ընտրազանգվածին։ Իսկ շատ շուտով, երբ ՀԱԿ–ի ցուցակը կսկսեն կազմել, պառակտում կառաջանա, որովհետև այնտեղ սպասելիքներ շատերն ունեն։ Այսինքն, այն տեղերը, որոնք իրենք ակնկալում են, կամ իրենց կնվիրեն իշխանությունները, այնքան շատ չեն, որպեսզի բոլորի ամբիցիաները բավարարեն։ Համոզված եմ, որ պառակտում կառաջանա ՀԱԿ–ում, նույնիսկ հնարավոր է լիդերի փոփոխություն, որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն սպառել է իրեն և շատ ակնհայտ պրիմիտիվ սխալներ է անում,–ավելացրել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը