Լրահոս

04.07.2022 17:44


Ջրվեժում 51-ամյա տանտերը որսորդական հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով կրակել է բակում խաղացող 8-ամյա երեխային

Ջրվեժում 51-ամյա տանտերը որսորդական հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով կրակել է բակում խաղացող 8-ամյա երեխային

Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը