Քայլարածների համար պաշտոնը կյանքի նպատակ ու իմաստ է դարձել: Իրենք պաշտոնով են հարստացել, պաշտոնով են փորձում ազատվել կոմպլեքսներից, գեղցիությունից ու այլ բաներից:
Ու քանի որ մյուսներին իրենց արշինով են չափում, համոզված էին, որ եթե ընդդիմությանը խորհրդարանական պաշտոններից զրկեն, ապա լուրջ վնաս կտան: Որոշել էին պատժել ու ձեռքի հետ էլ մուտիլովկաներ անել: Բայց մնացին իրենց արածի տակ:
Պատժելու մասով որոշումը վերաբերում էր Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին:Մուտիլովկայի մասն այն էր, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող մեկ այլ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանին չէին հեռացնում այդ պաշտոնից: Դրանով փորձ էր արվում պառակտում մտցնել «Հայաստան» խմբակցության ներսում և ընդհանրապես ընդդիմադիր դաշտում:
Պատժելու մասը չստացվեց: Չստացվեց նաև մուտիլովկայական մասը, քանզի ոչ միայն Արմեն Գևորգյանը որպես հանձնաժողովի նախագահ, այլ նաև ընդդիմությանը հասանելիք ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներ Արթուր Խաչատրյանը, Թադևոս Ավետիսյանը, Հայկ Մամիջանյանը հրաժարական տվեցին: Միայն Թագուհի Թովմասյանը հրաժարական չտվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն անսպասելի չէր:
Այսպիսով՝ ուսապարկային խմբակի խրախճանքը չստացվեց:
Հիմա մենք քաղաքականից բացի ունենք խորհրդարանական ճգնաժամ:
Ճակատագրի հեգնանքն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդավարությունից, պառլամենտարիզմից, բազմակարծությունից և այլ «պուպուշ» բաներից խոսող Նիկոլի իշխանության օրոք ՀՀ ազգային ժողովը վերածվում է միակուսակցական կառույցի, ավելի ճիշտ՝ մեկ մարդու ախոռի (հետսովետական շրջանում առաջին անգամ նման բան եղել է 1995-1996թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո): Եվ այս ամենը արևմտյան դեսպանների, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ջատագով դեսպանների (հատկապես էն դիշովկա Անդրեա Վիկտորինի), միջազգային կազմակերպությունների ծափահարությունների ներքո: Արևմտյան արժեքների ավելի մեծ փչացում հնարավոր չէր պատկերացնել:
Նիկոլի իշխանությունը քաղաքական ճոճանակով ՀՀ-ն վերադարձրեց համայնավարական ժամանակաշրջան, բայց սա ոչ թե բոլշևիզմ է, այլ՝ թրքաբոլշևիզմ: Սրանց բոլշևիզմը ոչ թե գաղափարական է, այլ զուտ քանակական (խորհրդարանական «կոճակային» մեծամասնության տեսքով): Գաղափարականությունը նիկոլենց մոտ դրսևորվում է թուրքական օրակարգը սպասարկելու հարցում: Այս հարցում նրանք սկզբունքային են, հետևողական ու նպատակասլաց:
Ուսապարկային խմբակի «խրախճանքը»
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պատժիչ-մուտիլովկայական գործողությունը չստացվեց:
Քայլարածների համար պաշտոնը կյանքի նպատակ ու իմաստ է դարձել: Իրենք պաշտոնով են հարստացել, պաշտոնով են փորձում ազատվել կոմպլեքսներից, գեղցիությունից ու այլ բաներից:
Ու քանի որ մյուսներին իրենց արշինով են չափում, համոզված էին, որ եթե ընդդիմությանը խորհրդարանական պաշտոններից զրկեն, ապա լուրջ վնաս կտան: Որոշել էին պատժել ու ձեռքի հետ էլ մուտիլովկաներ անել: Բայց մնացին իրենց արածի տակ:
Պատժելու մասով որոշումը վերաբերում էր Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին: Մուտիլովկայի մասն այն էր, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող մեկ այլ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանին չէին հեռացնում այդ պաշտոնից: Դրանով փորձ էր արվում պառակտում մտցնել «Հայաստան» խմբակցության ներսում և ընդհանրապես ընդդիմադիր դաշտում:

Հայկ Ուսունց