«Հանձնաժողովն արդեն հանգիստ կանի գռզոների, իրենց սրտի մյուս օլիգարխների լոբբինգը. դա հիմա Թունյանը փայլուն կանի». Վահե Հակոբյան
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն այդ արտահերթությունը պայմանավորված չէր Հայաստանի և Արցախի առկա մարտահրավերներով, այլ ԱԺ փոխնախագահ, ‹‹Հայաստան›› խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով:
Ի վերջո, ավանդույթի համաձայն, ՔՊ-ականները, որոնք ԱԺ-ում մեծամասնություն են, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կայացրին հերթական միաձայն որոշումը՝ պաշտոնանկ անելով ընդդիմադիր գործիչներին։
Նկատենք՝ քննարկումն ու քվեարկությունը ՔՊ-ականններն իրականացրին աննախադեպ հապճեպությամբ:
168.am–ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն իր պաշտոնանկության մասին նշեց. «Ի՞նչ է իրենց այս ամեն ինչը՝ նույն Բերձորի միջանցքի հանձնման համեմատ. ոչի՛նչ: Ու եթե իրենք կարծում են՝ սրանով մեզ պետք է ցավեցնեն, կամ դնեն այնպիսի վիճակում, որ մենք ինչ-որ բաներից հրաժարվենք, չարաչար սխալվում են:
Գումարած՝ այնտեղ կան «ջրի տակի քարեր». Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն հանգիստ կանի լոբբինգը նույն գռզոների, իրենց սրտի մյուս օլիգարխների, որոնք իրենց ուզած թեմաները բերում և անցկացնում են ԱԺ-ում, և դա հիմա Թունյանը փայլուն կանի»:
Ի դեպ, նա հավելեց, որ թեմայի առնչությամբ առավել մանրամասն հայտարարությամբ հանդես կգա՝ հավանաբար հանրահավաքի ժամանակ: