ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը:
Նշենք, որ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ մայիսի 30-ից Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը:
Նշենք, որ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ մայիսի 30-ից Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։